суббота, 2 апреля 2011 г.

Արմավիվրի բժշկական կենտրոնն արդեն աշխատում է




Արմավիվրի բժշկական կենտրոնն արդեն աշխատում է:Այն հիմնանորոգված է, վերակառուցված, վերազինված նոր բժշկական սարքավորումներով և վերակահավորված: Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք հնարավորություն են տալիս հիվանդներին բժշկական սպասարկում անցնել ամենաժամանանակից տեխնոլոգիաների կիրառմամբ` մասնագիտացված և վերապատրասրված բուժանձնակազմի կողմից: Ամբողջական վերանորոգված է տանիքը, ջրամատակարարման հմակարգը, էլեկտրասնուցումը, գազամատակարարումը և ջեռուցման համակարգը` նոր կաթսայատան կառուցմամբ: Արմավիրրի բժշկական կենրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Սերժ Սարգսյանը ծանոթացավ հիմնանորոգված բժշկական կենտրոնի պայմաններին և կատարված աշխատանքներին: Կենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի << Առողջապահական բանկի արդիականացում>> վարկային ծրագրի շրջանակներում:ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 2.5 մլն. Դոլար: Կենտրոնը կազմված է հիմնական մասնաշենքում տեղակայված հիվանդանոցից և պոլիկլինիկայից:
Նաղագահը մասնակցեց նաև Արմավիրի շախմատի դպրոցի բացման արարողությանը: Մանկապատանեկան շախմատի դպրոցում ևս կատարվել են վերանորոգման աշխատանքներ, ընդհանուր ներդրումը կազմել է 45 մլն. դրամ, ևս 3.7 մլն. Դրամ կահավորման համար: Վերանորոգման աշխատանքներն սկսվել էին մարտից:

Նախագահը եղավ նաև Արմավիրի մարզպետարանում, մարզպետի հետ քննարկեց սոցիալ- տնտեսական խնդիրներ, ապա մասնակցեց Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի <<Հիսուսի մանուկներ>> առողջության կենտրոնի բացման արարողությանը, որին մասնակցում էինն նաև Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-ը, արողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, միջազգային և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ: Կենտրոնը վերանորոգվել  է <<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամի միջոցներով` <<Փակումեան ընտանիք>> բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Կենտորնը կարող է բարձրակարգ առաջնային բուժօգնություն ցուցաբերել Բաղրամյանի տարածաշրջանի և հարևան այլ համայնքների ավելի քան 22.000 բնակչությանը: Առողջության կենտրոնի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2008-ի ապրիլից: Շինարարական աշխատանքներն իրականացրել է Վանաձորի Կանակա ԲԲԸ-ը: <<Փակումեան ընտանիքի>> առաջին ներդրումային ծրագիրն էր Բաղրամյանի տարածաշրջանում: Բարերարը վստահեցնում է, որ վանաձորյան գործընկերների հետ համագործակցության ամուր հիմքեր են դրված, և հետագա ծրագրերը ևս իրականացվելու են համատեղ ուժերով:Կանակա ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Հովիվյանը առաջնային նպատակ է համարում ըստ արժանվույն ներկայանալ և վստահություն ներշնչել` հետագա համագործակցության շարունակականությունը ապահովելու նպատակով: Առողջության կենտրոնի բակում մեծ բժշկագետ, հայկական բժշկության հիմնադիր Մխիթար հերացու արձանն է, հեղինակն էլ վանաձորցի քանդակագործ Սարգիս Ղարիբյանն է:Քանդակը համապատասխանում է բոլոր ստանդարտներին, ներդաշնակ է շինության հետ:  
                                                                                                                                         28.06.2010
                                                                                 
                                               

Комментариев нет:

Отправить комментарий