понедельник, 18 апреля 2011 г.

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ` ժամանակն է անցնել նորին


<Կանակա> ԲԲԸ-ի կարևոր է լուծել շինարարության ոլորտում առկա  հիմախնդիրները, որոնք ժամանակի ընթացքում լուծում ստանալով   կբարձրացնեն ոլորտի արդյունավետությունը:  Անհրաժեշտ է խտացնել  շինարարական կազմակերպությունների մասնագիտացումը` աստիճանաբար հրաժարվելով տնտեսությունում ամեն ինչ ունենալու  սկզբունքից.  <Այն հաշվարկով, որ այս կամ այն մասնագետը, կամ անհրաժեշտ թանկարժեք տեխնիկան ցանկացած պահի կարելի է պատվիրել մասնագիտացված  կառույցներում>: Ներկայումս շատ ընկերություններ նման կազմակերպությունների բացակայության պատճառով ձգտում են ունենալ մեքենամեխանիզմների սեփական հավաքակայաններ, շինանյութերի բետոնե արտադրություն, կատարելով ավելորդ, երբեմն չարդարացված  ծախսեր: Հեռանկարային է նաև զուտ շինարարական աշխատանքներ մատուցող կազմակերպությունների ստեղծումը, որոնք կիրականացնեն և ջրամեկուսացման, և տանիքածածկման, ներքին հարդարման և այլ աշխատանքներ:
       Ըստ Հայկ Հովիվյանի աշխատանքի ճիշտ բաժանման պարագայում շիանարարական աշխտանքների գինն ամենևին չի թանկանա: Ոլորտում միակ թանկացոմը չհիմնավորվածն գնային թռիչքն է, երբ առավոտյան արթնանում ու տեսնոմ ես, որ Ցեմենտը 50 տոկոսով   թանկացել է, կամ այն ոչ շուկայում, որևէ գերիշխող մատակարար բարձրացնում է գները, թեև դրա համար նախապայմաններ կարծես թե չկան, ինչը արդեն  շուկայական ընդունված հարաբերություններից դուրս է:  Այստեղ է, որ պետությունը, կարգավորող իրեն վերապահված գործառույթը պետք է կիրառի և իր ձեռքում գտնվող գործիքների օգնությամբ հստակեցնի դաշտը:
   Շինարարությունում գնագոյացման խնդրների կարգավորման ժամանակ պետք է ներդնել գոտիականության սկզբունքը: Սա կապված է շինարարությա  արտադրության  և իրականացվող շինարարության հեռավորության հետ` կվարցային ավազիմիայն  տեղափոխման արժեքը Էջմիածնից Վանաձոր զգալիորեն թանկացնում է ծանր բետոնի ինքնարժեքը:
Շինարարական դաշտում գործող ստվերային աշխտանքային խմբերը ևս խնդիր են: Անհրաժեշտ է դրանց հարկային դաշտ բերել և հավասար պայմաններ ապահովել: Կարելի  է առանձին մասնագիտությունների  գծով լիցենզվորման գաղափարն առաջ քաշել: Հիմնախնդիր է երիտաարդ շինարար մենեջերների բացակայությունը: Ճարտարապետության ոլորտում ռերիտասարդների տաղանդավոր բանակ կա, հրաշաի դիզայներներ, սակայն ինժիներ-մենեջեր-աշխղեկ հատվածոմ շինարարությունը ետ է մնում և սա կարող է ապագայում բարձրակարգ շնարարության իրականացման պատճառ դառնալ: 

Комментариев нет:

Отправить комментарий