понедельник, 18 апреля 2011 г.

<ԿԱՆԱԿԱ> ԲԲԸ-ի ծնունդը

  1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից մեկ տարի անց Հայաստանում  ստողծված սոցիալ-տնտեսական և քաղաական պայմանանաերում  պարզ դարձավ, որ նախկին միութենկան հանարապետություններից ներգրավված շինարրական կազմակերպությունների մեծ մասն ավարտին չի հասցնելու աղետի գոտու վերականգնողական ծրագրերը: 1989 թ-ի սկզբին բելոռուս շինարարաները կիսատ թողեցին ամեն ինչ ու  հեռացան: 1990թ-ի դեկտեմբերին այն ժամանակվա ՀՀ քաղաքաշինության նախարար Գագիկ Մարտիրոսյանի հրամանով տեղղծվեց <ԿԱՆԱԿԱ>  նախագծային շինարարական միավորումը:  Ընկերության անունը պատահական չէր ընտրված` Վանաձորի նախկին տեղանուններից մեկն էր:
    Իրավիճակը բարդ էր և քաոսային,  կազմակերպության առաջ  հստակ խնդիր էր դրված, պետք էր ի մի բերել քայքայման եզրին գտնվող մի շարք շինարարական կազմակերպություններ, զուգահեռաբար վերականգնել ավերված նյութատեխնիկական բազան,  համախմբել թալանված շինարարական տեխնիկան, ավարտին հասցնել բելոռուս շինարարաների թողած կիսակառույցները:  Անհրաժեշտ էր նաև վերականգնել տեղացի շինարարների հավատը սեփական ուժերի նկատմամբ, և այն հոգեբանության ամրապնդումը, որ իրենք` աղետի գոտու բնակիչները  պետք է վերածնեն իրենց ավերված բնակավայրերը:
        Ահա այս պայմաններում   <Կանական>  ԲԲԸ-ն  սկսեց իր գործունեությունը: Նախագահ և գլխավոր տնօրեն  Հայկ Հովիվյանի շուրջը համախմբվեցին  այն մարդիկ, ովքեր ինքնահաստատման ճանապարհին ձևավորելու էին <Կանակայի>  առողջ կորիզը` այն հստակ գիտակցությամբ, որ իրենք`  շինարարները պարտք ունեն աղետի գոտու բնակչության առջև:  Գործոնեության առաջին տարում ընկերությունը ավարտին հասցրեց բելոռոսների թողած կիսակառույցներն ու մանկապարտեզները



Комментариев нет:

Отправить комментарий