понедельник, 18 апреля 2011 г.

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ



 1995-2000 թթ-ին  <Կանակայի>  համար կայացման տարներ էին:  Աղետի գոտում  շարունակվում էին վերականգնողական աշխատանները:  Ֆինանսական միջոցները հատկացվում էին ոչ միայն պետբյուջեից, այլև բարեգործական կազմակեչպությոններից ու զանազան հիմնադրամներից ` <Լինսի> հիմանադրամը, ամերիկյան <Կարմիր Խաչը>, շվեցարկան <Կարիտասը>, <Հայաստան> համահայկական հիմնադրամը,  բոլորն էլ  շինարարության   բոլորովին նոր չափանիշներ էին ներկայացնում և պահանջում` արհեստավարժ և հուսալի գործընկերներ:  Պատահական չէր, որ արդեն կայացած և մեծ փորձ ունեցող <Կանական>  շահեց մրցույթներում ու Վանաձորի Տարոն թաղամասում   կառուցեց 77 բնակարանով  5 շենք, ապա Սպտակի <Եռանկյունում>  նույն քանակով ևս 7 - ը: 
Նորակառույցերի արտաքինը խիստ ավանդական է, քարի ու կղմինդրի ճիշտ համադրությամբ, իսկ ներքին  հարդարանքը  իրականացված է բարձր ճաշակով, անգամ ամենախստապահանջ բնակիչը լիովին բավարարված է զգում: Սա աղետի գոտու վերականգնողական աշխատանքներում քաղաաշինական և կենցաղային խնդիրները լուծելու  բոլորովին նոր մոտեցում էր:  Այս ժամանակահատվածում  ընկերությունը նաև  իրականացրեց Ճարտարապետական  մեծ արժեք ներկայացնող   թիվ  1 դպրոցի,  ինչպես նաև Վանաձորի                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                տեսարժան վայրերից մեկի` 1892թ. կառուցված  <Թաիրովի ամառանոցի >վերակառուցման աշխատանքները, որը դարձավ Գուգարաց թեմի  առաջնորդարան:  Երկրաշարժից վնասված  Վանաձորի թիվ 4 դպրոցի վերականգնողական աշխատանքներում  ևս օգտագործվեցին բարձիկներ:
  2004 թ-ից հիմանական շինարարությունը սկսեց կենտրոնանալ մայրաքաղաքում և նրա շրջակայքում: Երկու տարվա ընթացքում   գերմանական  <Կարմիր Խաչի> և  <Հայաստան> համահայկական հիմնադրամի պատվերով   Երևանում կոլեկտիվը կառուցեց <Հուսո տունը> և  <Ռազմաքաղաքական- ռազմավարական հետազոտություների կենտրոնը>, <Կոնվերս> բանկի Հանրապետության հրապարակում  գտնվող նոր մասնաշենքը:  <Հայաստան> համահյակակն հիմնադրամը կազմակերպությանը վստահեց նաև ևս մեկ պատվեր` Երևանի  մարզական միության  ատլետիկայի մարզադահլիճը  NORDIG ES ծածկույթով վերակառուցելու գործը, ինչն ամբողջովին  համապատասխնում է եվրոպական չափանիշներին:
    2002թ. բարերար Ջեյմս Թուֆենկյանի մտահղացմանբ Լոռու մարզի Ձորագետ Ավան համայնքում, ԴԵբեդ գետուն սկզբնամասում,  անվանի ճասրարագետ Հրաչիկ  Պողոսյանի նախագծով <Կանական> իրականացրեց  <Ավան Ձորագետ> հյուրանոցային համալիրի կառուցումը: Ամբողջությանբ բազլտ քարից, ազգային ճարտարապետական բնութագրով այս շինությունը 2004թ-ին  արժանացավ <Տարվա լավագույն  կառույց> հանրապետական մրցույթի դափնիների կոչմանը:    Շինարարության ընթացքում ճարտարապետական փոքր, գեղեցիկ ձևերով օգտագործվել են բազալտե ամբողջական սալեր,  քարե վարպետների աշխատանքը հիշեցնում է հայ հին քանդակագործների ձեռագիրը: Ներկայումս նույն <Թուֆենկյան Հոսպիթալիթի> -ի   պատվերով <Կանական> իրականացնում է  Դիլիջանի պատմամշակությաին թանգարանային համալիրի վերանորոգման աշխատանքները, որի տարածքում նոր հյորանոցային համալիր է կառուցվում :  <Հայստանի մանուկներ> բարեգործական հիմնադրամի պատվերով Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում վերակառուցվում է համայնքային կենտրոնի շենքը, որն իր մեջ ներառում է բուժկետ, դպրոց, մշակույթի տուն, և մանկապարտեզ: <Թուֆենկյան>  հիմանադրամի պատվերով    Վանաձոր քաղաքում իրականացվում է  սոցիալապես անապահով և անօթևան երեխաների կրթադաստիարակչական կենտրոնի` <Զանգակ> ՀԿ-ի շինարարությունը, որտեղ գործելու է ընկերության և հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծված շինարար-վարպետների պատրաստման խմբակը: 
                           
           

Комментариев нет:

Отправить комментарий