пятница, 20 марта 2015 г.

Չինչին համայնքը ունեցավ ժամանակակից եւ լուսավոր մանկապարտեզ 










Երևանից՝ 195 կմ հեռավորության վրաՏավուշի լեռնաշղթայի ստորոտում գտնվող Չինչին գյուղի առաջին ընտանիքները Թովուզ գյուղից տեղափոխվել և այստեղ բնակություն են հաստատել 1876թ.: Ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885թ-ին: 636 բնակիչ ունեցող համայնքում այսօր անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվումոմանք էլ կողպելով տան դռները՝ բռնել են արտագաղթի ճանապարհը: Սա թերևս ամենամեծ խնդիրն է , քանի որ գյուղը դատարկվում է: Մայրուղուց դեպի համայնք բերող 3կմ,ինչպես նաև գյուղամիջյան ճանապարհը անբարեկարգ է, ասֆալտապատման հույս էլ չկա , համայնքի բյուջեն այդքան էլ մեծ չէ ,որ կարողանան իրենք ձեռնարկեն:Դիմել են պատկան մարմիներին ,բայց սայլը տեղից չի շարժվում: Համայնքի ղեկավարի խոսքով խորհրդային կարգերից հետո այստեղ որևէ լուրջ ներդրում չի կատարվել: Երիտասարդները մեկնելով ուսման՝ցանկություն չեն ունենումգյուղ վերադառնալու ,ասում են  իրենց համար այս տեղ ապագա չկա:Միակ լուսավոր կետը այժմ այս համայնքի նոր նախակրթարան է :

Ավելի քան 60 տարվա հնության անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզը վերանորոգվել ու կահավորվել է Հայ օգնության  ֆոնդի 2013-ին մեկնարկած <<Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում>> 5-ամյա կրթական ծրագրի շնորհիվ:
Մանկապարտեզի բացման հանդիսավոր արաղությանը պատրաստվել ու սպասել էին երկարԿարմիր ժապավենը կտրելու պատվին արժանացան փոքրիկները:Խոնավությունից ու մաշվածությունից քարուքանդհիգիենայի ծայրաստիճան անմխիթար պայմաններինխոնավ ու կիսամութ սենյակներին այժմ փոխարինում են լուսավորգեղեցիկ ու նորաոճ  սենյակները:








Մանկապատեզի բակում փոքրիկներին նախ դիմավորում են խորհրդային տարիների մուլտհերոսները, որոնք մինչ օրս մանուկներին քաջածանոթ են:Իսկ ներսու գունային գամաէ  տիրում :Հատակն ու առաստաղը ,ջահերը,մանկական նջասենյակները այնպիսի հետաքրք իր գունային համադրությամբ են վերանորոգված ,որ փոքրիկներին  տանում են հեքիաթային աշխարհ: Ինչպես միշտ յուրօրինակ ոճ, արվեստին բնորոշ դիզայն։ Յուրաքանչյուր ներդնող մեկ անգամ տեսնելով Կանակայի քրտնաջան ու մանրակրկիտ աշխատանքը, խոստովանում է, որ ընկերությունը ամեն անգամ գերազանցում է սպասելիքները։ Ընկերության հզոր մասնագետներն այս անգամ էլ իրենց սերն ու նվիրումն են ներդրել փոքրիկների համար հեքիաթային միջավայր ստեղծելու գործում։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է Կանակա  ԲԲԸ  նախագահ Հայկ Հովիվյանի գլխավորությամբ:


Հօֆը երկար տարիներ էին ինչ շինարարական աշխատանքները  վսահում է Կանակային:Եվ այս անգամ էլ ընկերություն պատվով դուրս եկավ իրենց վսահված գործից :
Համայնքի ղեկավարը շնորհակալագրեր հանձնեց բոլոր աջակիցներին, բարձր գնահատեց նաև շինարարական կազմակեrպութայն աշխատանքը: Չինչինցիները լիահույս են ,որ սա շատ երիտասարների համար խթան կհանդիսանա գյուղը չլքելու՝ հակառակը շենացնելու գործում:
Միմիյանց  շնորհավորելու  ժամանակ Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն  ՄիրաԱնտոնյանը խոստացավ  նախակրթարանին նվիրել վարագույներ ,որ կլրացնիԿանակայի ստեղծած դիզայներական յուրօրինակ ոճին : Ընկերությունը այս կենտրոնի փոքրիկների համար ևս ստեղծել է հաճելի ու գեղեցիկ միջավայր:ՄիրաԱնտոնյանին թվում էր թե Կանակայի ամենափայլուն աշխատանքը իրենց կենտրոնով է սահմանափակվում,բայց տեսնելով Հայկ Հովիվյանի կատարծ աշխատանքը չի թաքցնում հիացմունքը:  

Կանական ամեն անգամ ապացուցում է , որ կանգնած է 

իր բարձրունքում

Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի  18.03.2015


Հայ Օգնության ֆոնդը հիմնանորոգել է Չինչինի մանկապարտեզը
Yerkir M e d i a